1443020375.jpg

Թթի օղի

Սպիտակ թութը կամ շերամը, այլ կերպ ասած կոչվում է "հատապտուղների արքա": Շերամը մարդկանց տվել է ոչ միայն ամենաթանկ և արժեքավոր կտորը, այլ նաև համեղ պտուղներ: Պինդ խմիչքը վերադարձնում է հիվանդներին իրենց առողջությունը, իսկ երիտասարդությունը՝ ծերերին, բուժում է վերքեր և ուրախացնում սրտեր:

Թթի օղու այդպիսի զարմանալի հատկությունները հնուց հայտնի էին հայոց հողի վրա:

Օղու արտադրության մեջ պահպանվում են դարերով եկած ավանդույթները՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները: Չնայած ընդհանուր առմամբ պատրաստման ընթացքում պահպանվում են ընդունված դասական կանոնները, որոնց միջոցով ամբողջ աշխարոհւմ պատրաստվում են հատապտղային օղիները, օգտագործվում են նաև տեղի ավանդական մեթոդները, որոնք աշխարհի ոչ մի ծայրում չեն հանդիպում: 

Հատապտղի նուրբ պտուղները չեն դիմանում երկար փոխադրումներին, այդ իսկ պատճառով այն բնորոշ է սահմանափակ տարածքների: