«Սիսավան» գինու գործարանը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սիսավան գյուղում, Արարատյան դաշտավայրի հենց կենտրոնում: Իսկ Արարատյան դաշտավայրը համարվում է խաղողագործության և գինեգործության ամենահին բնօրրանը: Ըստ Աստվածաշնչի, հենց Արարատյան դաշտավայրում է Նոյը տնկել առաջին խաղողի վազը: Եվ այդ ժամանակներից ի վեր հայ ժողովուրդը Արարատյան դաշտավայրում զբաղվում է գինեգործությամբ: Շարունակելով ավանդույթները՝ հենց այս տարածքում էլ որոշվել է կառուցել գործարանը:
«Սիսավան» գինու գործարանի կառուցման հիմքը դրվել է 2002թ-ին և շարունակվել մինչև 2006թ-ը: Մինչև այդ կատարվել են կառուցողական աշխատանքներ: 2006թ-ից կազմակերպությունը սկսել է խաղողի մթերումը, սպիրտների պատրաստումը և հնեցումը: Կազմակերպությունը գրանցման տարվանից սկսած մթերում է տարեկան 500-1000 տոննա խաղող: Կազմակերպությունը մինչև 2015թ-ը կատարել է միայն սպիրտի հնեցում, իսկ կոնյակի արտադրությամբ սկսել է զբաղվել 2015թ-ից:
Այսպիսով կազմակերպությունը մինչ 2015թ-ը ամենայն լրջությամբ պատրաստվել է շուկա դուրս գալու համար և մինչ այսօր կատարել է անհրաժեշտ քայլերը այդ ուղղությամբ՝ կառուցել է արտադրական շինություններ, արտադրամասեր, պահեստներ, ձեռք է բերել նորագույն տեխնոլոգիաներ: Այսօր կազմակերպության ղեկավարությունը կարող է հստակ ասել, որ «Սիսավան» գինու գործարանը լիովին պատրաստ է շուկա դուրս գալու և իր ուրույն տեղը այդ շուկայում ունենալու համար: Եվ 2015թ-ի սկզբից կազմակերպությունը սկսել է իրագործել հենց այդ առաքելությունը: Կազմակերպությունն արդեն ունի հաջողակ և ճանաչված դիստրիբյուտորներ մի շարք երկրներում `հատուկ Sisavan և Private Lebel ապրանքանիշերով: «Սիսավան» գինու գործարանը իր յուրահատուկ արտադրանքով կգրավի ցանկացած գինու և կոնյակի սիրահարի:
«Սիսավան» գինու գործարանի արտադրանքը ունի մի շարք առավելություններ: Դրանք են՝
• աշխարհագրական դիրքը, կլիմայական բարենպաստ պայմանները, բերրի հողերը, արարատյան ջերմ արևը՝ Արարատյան դաշտավայրում են աճում խաղողի էնդեմիկ տեսակներ, որոնք ուրիշ այլ վայրերում չեն աճում: Այդ տեսակները ունեն յուրահատուկ համային, հոտային և որակական հատկանիշներ: Կազմակերպությունը իր սպիրտները պատրաստում է բացառապես Արարատյան դաշտավայրում աճեցված խաղողի էնդեմիկ տեսակներից,
• համապատասխան մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող մասնագետները, մասնագետների աշխատանքային փորձը,
• տեխնոլոգիական անհրաժեշտ գործընթացների իրականացման համար պայմանների առկայությունը և այդ պայմանների հետևողական իրագործումը,
• աշխատանքային բարենպաստ պայմանները, ղեկավարության և աշխատանքային կոլեկտիվի բարձր պատասխանատվությունը գործի նկատմամբ, նվիրվածությունն ու քրտնաջան աշխատանքը,
• տեխնոլոգիաների, սարքավորումների և աշխատանքային պայմանների օրեցոր թարմացումն ու կատարելագործումը,
• և այս ամենից ելնելով՝ բարձր որակը:
«Սիսավան» գինու գործարանը արդեն մի քանի տարի է ձեռնամուխ է եղել մի այլ հետաքրքիր ծրագրի իրականացման՝ տնկում է սեփական խաղողի, ծիրանի և թթենու այգիներ:
Կազմակերպության համար մրցակից է ցանկացած բարձր որակի արտադրանք ունեցող և թողարկող կազմակերպություն: Կազմակերպությունն առողջ մրցակցություն է առաջարկում ցանկացած կազմակերպության և այդ ուղղությամբ ջանք չի խնայում օրեցօր կատարելագործվելու համար: Լավագույնը և ամենասիրվածը դառնալու համար անհրաժեշտ ջանքեր չխնայել, ինչը և անում է «Սիսավան» գինու գործարանը: