«Սիսավան» գինու գործարանը իսկական կոնյակի սիրահարներին է ներկայացնում Սիսավան կոնյակը, որն իր օրիգինալ տակառիկի տեսքով իդեալական նվեր կդառնա:
Կոնյակի արտադրության մեջ օգտագործվում են միայն տեղական (Արարտյան դաշտում աճող) էնդեմիկ տեսակի խաղողներ՝ Ոսկեհատ, Գառան դմակ, Կանգուն, Մսխալի, Ռկացիտելի:
Հնեցման ընթացքը կոնյակի արտադրության համար տևում է ոչ քիչ քան 7 տարի, որը կատարվում է կաղնու փայտից պատրաստված տակառներում: Հիմնականում հենց տակառից է կախված բույրը, գույնը, համը և խմիչքի որակը: Շնորհիվ կաղնու վարդագույն խիտ կառուցվածքի մենք ստանում ենք բնական կոնյակ՝ վանիլի, շոկոլադի և չորամրգերի համով: Արտադրության մեջ օգտագործվում են նորագույն տեխնոլոգիաներ և սարքավորումներ, աշխատում են համապատասխան կրթություն և փորձ ունեցող գինեգործները: