Մրգային վարդագույն նռան կիսաքաղցր գինի
Պատրաստված է նռան հասուն պտուղներից, որը հավաքվել է Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրու շրջանից, հատուկ մշակված տեխնոլոգիայի շնորհիվ, որը հանդիսանում է ընկերության «know-how»-ն: Նռան կիսաքաղցր գինին՝ վարդագույնի և շագանակագույնի երանգներով լցված, հաճելի է և հագեցած է անուշ բույրով: Ունի մրգային, սուր և կծու համ, որը այնքան էլ բնորոշ չի խաղողի գինուն: Ունի նուրբ դառնահամ, համտեսումից հետո զգացվում է նռան, հյութալի հատապտուղների և շոկոլադի հագեցած համ: Հիանալի համադրվում է մրգերի և աղանդերի հետ:
Ծավալ: 0,75 լ Թնդ.: 12% ծվ. Շաքար: 30-80 գր/դմ³
Պահպանման ժամկետը կանոններին հետևելու դեպքում սահմանափակ չէ: Անհրաժեշտ է պահպանել օդափոխվող, օտար բուրմունքներ չպարունակող տարածքներում, արևի լույսից բացառապես հեռու, +5° մինչև +20°C ջերմաստիճանի և 85%-ից ոչ ավել հարաբերական խոնավության ներքո: Բացած շիշը պահպանել ամուր փակած վիճակում մութ տարածքում +2 մինչև +8°С ջերմության ներքո: Խորհուրդ է տրվում օգտագործել բացած օրվանից մինչև հինգ օր հետո: