1522610864.jpg

Սիսավան 7

Սիսավան գինու գործարանի լավագույն տեսականին լրացնում է 7 տարվա հնեցմամբ այս կոնյակը, որը չի կարող անտարբեր թողնել և ոչ մի կոնյակի իսկական սիրահարի, նման բույրը չի կարող չգրավել որակյալ խմիչքը գնահատող անձանց: 

Կոնյակի արտադրության մեջ օգտագործվում են միայն տեղական (Արարտյան դաշտում աճող) էնդեմիկ տեսակի խաղող՝ Ոսկեհատ, Գառան դմակ, Կանգուն, Մսխալի, Ռկացիտելի: 

Հնեցման  ընթացքը կոնյակի արտադրության համար տևում է քիչ քան 7 տարին, որը կատարվում է կաղնու փայտից պատրաստված տակառներում: Հիմնականում հենց տակառից է կախված բույրը, գույնը, համը և խմիչքի որակը: Շնորհիվ կաղնու վարդագույն խիտ կառուցվածքի  մենք ստանում ենք բնական կոնյակ՝ վանիլի, շոկոլադի և չորամրգերի համով: Արտադրության մեջ  օգտագործվում են նորագույն տեխնոլոգիաներ և սարքավորումներ, աշխատում են համապատասխան կրթություն և փորձ ունեցող գինեգործները: